Մոսկվայի ժամանակակից արվեստի ազգային կենտրոնում անցկացվող ժամանակակից արվեստի հավաքածուների 7-րդ փառատոնին ներկայացվելու է նաև Հայաստանի ժամանակակից արվեստի ընտրանին: Փառատոնին Հայասատանը կներկայացնի Նորարար փորձառական արվեստի կենտրոնը:
Փառատոնը կայանալու է օգոտոս 9-ից հոկտեմբերի 5-ը: Հայկական հավաքածուն ներկայացվելու է օգոստոսի 9-ից սեպտեմբերի 8-ը:
Ցուցահանդեսը համադրում է ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը: Ցուցահանդեսը հիմնված կլինի վիդեո-արվեստի, վիդեո ինստալացիաների, ինստալացիաների, և 2000-ից ՆՓԱԿ-ի կազմակերպած բազմաբնույթ միջոցառումների վիդեո վավեագրությունների վրա: Այսպիսով, կներկայացվեն բոլոր այն արվեստաձևերը, որոնք իր գոյության երկու տասնամյակների ընթացքում ներկայացրել է ՆՓԱԿ-ը: